ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ին այցելած Ս. Գ.-ին: Վերջինիս ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերել են սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: