ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում դատապարտյալ Վ. Կ.-ին տեսակցության եկած մոր' Ս. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 41 գրամ ընդհանուր քաշով, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, դեղնականաչավուն զանգված պարունակող 4 փաթեթներ:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

 

Կատարվում է հետաքննություն: