Մարտի 27-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ն.-ին կարճատեւ տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչից հայտնաբերել են փաթեթ՝ 0.7 գր քաշով սպիտակ, օվալաձեւ դեղահաբով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: