ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս դատապարտյալ Մ. Կ.-ին տեսակցության եկած քաղաքացի Գ. Ն.-ի կողմից բերված հանձնուքում հայտնաբերել են բնական հյութի մեջ խառնված սպիտակ փոշենման զանգված:

 

Անձնական խուզարկության ժամանակ քաղաքացին փորձել է ազատվել վարտիքում պահած կանաչավուն, տարօրինակ հոտով չոր զանգվածի պարունակությամբ, ընդհանուր՝ 6,810 գրամ քաշով պոլիէթիլենային երկու փաթեթներից:

 

Կատարվում է հետաքննություն: