ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դատապարտյալ Ա.Ն.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ն.-ի մոտից անձնական զննությամբ հայտնաբերել և առգրավել են յուրաքանչյուրը 1,9 գրամ քաշով, մածուցիկ, մուգ շագանակագույն զանգվածով երկու փաթեթ, ընդհանուրը՝ 3, 7 գրամ կանաչավուն զանգվածով ևս երկու փաթեթ, «B 8» դաջվածքով 4 դեղահաբ' 1,6 գրամ քաշով, 2 ներարկիչ և 1 լիտր սպիրտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: