ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 26-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ. Մ.-ին այցելած ատամնաբույժ Վ. Ն.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են թղթի մեջ փաթեթավորված 3,4 գրամ ընդհանուր քաշով կասկածելի սպիտակ փոշենման զանգված և 26 հատ առանց գործարանային մակնշման դեղին դեղապատիճներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

 

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

 

Նախապատրաստվում են նյութեր: