Երեկ՝ փետրվարի 13-ին, SHAMSHYAN.com-ին են դիմել ընթերցողները և հայտնել, որ Հրազդան քաղաքում գործող համանուն սուպերմարկետից գնել են «MAKFA» ալյուր:
Կայքի հետ զրույցում գնողն ասում էր. ««Հրազդան» սուպերմարկետից առանք էս ալյուրը: Բացեցինք ալյուրը և մեջը հայտնաբերեցինք այս բանը: Անմիջապես գնացինք սուպերմարկետ, որտեղ ճիշտ է' մեզ սիրալիր ընդունեցին, բայց պատասխանեցին, որ դա իրեց մեղքը չէ (ինչը բնական է), պատասխանատուն նա է, ով ապրանքը բերել է: Նրանք հորդորում էին, որպեսզի աղմուկ չբաձրացնենք, ասելով, թե մենք կարող ենք դա հետ վերցնել, ձեզ տալ նորը: Ալյուրի մեջ հայտնաբերվածը ինչ է՝ չգիտենք, բայց որ այն տհաճ զգացուղություն է պատճառել մեզ, դա հաստատ է»: