Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ արդեն իրացնելով ստացված տեղեկությունները, մի քանի դարանակալումներ էին կատարել մարտի 13-ին Սարի-Թաղում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության և սպանության ժամանակ նշված վայրում գտնվող մի քանի կասկածյալների գտնվելու վայրերում:
Արդեն կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացել Սարի-Թաղի 10-րդ շարքի 8-րդ տան բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը: Վերջիններս Նոր Նորքի ոստիկանությունում խոստովանել են, որ վիճաբանությանը մասնակցել են իրենք՝ մահացածի և վիրավորների հետ Սարի-Թաղում, որի ժամանակ էլ Դավիթը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց: Այդ ամենը կատարելուց հետո Դ. և Ն. եղբայրները դիմել են փախուստի, իսկ Դավիթն էլ դեպքի վայրում ունեցել է հանցագործության գործիք դանակը:
Նոր Նորքի ոստիկանները Երևանի ոստիկանության և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ անգամ եղբայրների լուսանկարներն էին փոխանցել Հայաստանի սահմաններում տեղակայված հսկիչ անցակետերին և Զվարթնոց օդանավակայանի իրենց գործընկերներներին, որպեսզի նրանք չկարողանային լքեին Հայաստանը ու, հավանաբար, եղբայրներն ու նրանց հարազատները, տեսնելով, որ ոստիկանությունը ամբողջությամբ տիրապետում է դեպքի մանրամասներին ու տեղյակ է, որ իրենք են կատարել նշված արարքը, այլ ելք չունենալով՝ այսօր ներկայացել են:
Պատճառը եղել է տղայական ինչ-որ անհեթեթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»:
Կասկածյալ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը
Կասկածյալ, 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում