ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ապրիլի 29-ի ժամը 11:35-ի սահմաններում անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Պ. Մ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Հ.-ին: Զննության արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերվել է բջջային կապի բաժանորդային 2 քարտ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Լ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Ա.-ին զննության ենթարկելիս վերջինիս աճուկային հատվածից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և հեռախոսի համար նախատեսված լիցքավորման 1 լար:
Հայտնաբերվածն առգրավվել է: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։