«Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները սեպտեմբերի 23-ին' ժամը 17:30-ի սահմաններում, բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով հիմնարկի տարածք նախապես թույլատրված, քաղաքացի Լ. Օ.-ի կողմից բերված շինանյութը զննելիս տուֆ քարի միջից հայտնաբերել են 12 փաթեթ' 34.5 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգվածի առկայությամբ, «Լիրիկա.300 գրամ» նշագրմամբ գործարանային արտադրության դեղահաբ, 5 հատ կաթեցուցիչ և 1 հատ USB կցորդ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Լ. Օ.-ն իր կողմից վարած «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնաթափքի վրանի միջնամասից ներկայացրել է 1 բջջային հեռախոս: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: