Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ` մեջը մարիխուանա
տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 3 փաթեթ: 
 
  Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
  Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք և գործարանային արտադրության 50 հատ խաղաթուղթ:
 
  Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 
  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին