Հիվանդանոցներից վերջին 5 օրում դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի:
Հունվարի 17-ի առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը' մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը' երեխաներ։
Այսպիսով, միայն վերջին 5 օրում հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի, որից 592-ը' մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 241-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 134-ը' մինչև 18 տարեկան։
H1N1 վարակով 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրանց մոտ արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ։
Հանրապետության պոլիկլինիկական ծառայությունում երեկ արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն' հունվարի 15-ի 3116-ի դիմաց։