Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքների համաձայն իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։ Զգալի նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը:

 

 

Այսպիսով, հունվարի 26-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։ Նրանցից 131-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (96-ը' մինչև 18 տարեկան), իսկ 85-ը' թոքաբորբով (37-ը' մինչև 18 տարեկան)։

 

 

Նշենք, որ շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, բարդացած դեպքերի, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում: