chessfed.am Այսօր կյանքի 78-րդ տարում մահացել է Էդուարդ Մնացականյանը: Էդուարդ Մնացականյանը ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 6-ին Երևանում: 1958, 1959, 1960, 1962 և 1967 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է ուսանողական խաղերի աշխարհի կրկնակի չեմպիոն: Երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: Էդուարդ Մնացականյանի հանրահայտ սաներն են Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը:
1978 թվականին արժանացել է միջազգային վարպետի կոչման: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի: 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով:
Էդուարդ Մնացականյանի հրաժեշտի վերջին արարողությունը տեղի կունենա հուվարի 20-ին ժամը 11.00-12.30 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Հասցե՝ Խանջյան 50: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատիֆեդերացիայի պաշտոնական կայքը: