Աշխարհի շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունն ավարտվել է: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հրաշալի ելույթ ունեցան մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը:

Հայ Մարտիրոսյանը առաջին յոթ տուրերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն հռչակվելու համար:

Մանուէլ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մինչև 18 տարեկանների մրցաշարում, նույնպես 11 հնարավորից վաստակեց 9 միավոր և դարձավ աշխարհի չեմպիոն:

Հայաստանը միակ երկիրն է, որ մրցաշարում ունեցավ երկու ոսկե մեդալ: