armsport.amՕլդ Թրաֆորդում կայացել է մինչեւ 15 տարեկան ֆուտբոլիստների աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը:

Վճռորոշ խաղում մոսկովյան թիմի պատանիները նվազագույն հաշվով հաղթել են «Վալենսիայի» իրեն հասակակիցներին:

Այս մասին հայտնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը եւ հավելում, որ փլեյ-օֆֆում եզրափակիչ հասնելու ճանապարհին թիմն ուժեղ է գտնվել «Հերտայից» եւ «Տիգրեսից»: