Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած աշխարհի առաջնության մինչև 18 տարեկանների պայքարում Շանթ Սարգսյանը 11 հնարավորից հավաքելով 8,5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը երրորդն է (8 միավոր): Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոնը հնդիկ Պրագնանդհան: