Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի երկրորդ դասական պարտիայում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը (2802) եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը (2771) աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ պարտիայում եւս խաղացին ոչ ոքի՝ կատարելով 75 քայլ: Սեւերով հանդես եկավ հայ գրոսմայստերը, որը որոշակի առավելություն ուներ, սակայն վերջնախաղում չինացի գրոսմայստերը կարողացավ դիմադրել եւ չպարտվել:
Երրորդ դասական պարտիան կանցկացվի վաղը` սեպտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ առաջին դասական պարտիան կրկին ոչ-ոքի էր ավարտվել:
Ոչ-ոքիների դեպքում շախմատիստները կպայքարեն թայ-բրեյքում: Այն կկայանա սեպտեմբերի 27-ին: