Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը։ Ստուգատեսում պայքարը շարունակում է Հայաստանի 1 ներկայացուցիչ՝ Լևոն Արոնյանը։ Այսօր կայացած 3-րդ տուրի 1-ին պարտիայում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մատլակովի հետ։ Պարտիան ավարտվեց 25-րդ քայլին։