Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ավարտվեց «Եվրասիայի բաց գավաթ» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 13 երկրների 191 շախմատիստ, այդ թվում՝ 20 գրոսմայստեր և 20 միջագզային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:
Շանթ Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Սարգսյանը նաև 22 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Նշենք, որ վերջին 2 ամսվա ընթացքում այս հաղթանակն արդեն երրորդ է 17-ամյա Սարգսյանի համար․ հունիսին Սարգսյանը դարձել էր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող, հուլիսին՝ Բաթումի քաղաքապետի գավաթի խաղարկությունում կիսել էր 1-2-րդ հորիզոնականները, իսկ հունիսի 30-ին էլ ՖԻԴԵ-ն Սարգսյանին շնորվել էր գրոսմայստերի կոչում:
«Եվրասիայի բաց գավաթ» մրցաշարի մեր մյուս մասնակից Արթուր Դավթյանը 5 միավորով զբաղեցրեց 58-րդ հորիզոնականը: