Վահե Սարգսյանը, անդրադառնալով Գառնիկ Դանիելյանին չամրակապվելու համար տուգանելու դեպքին, հրապարակել է տուգանքն արձանագրող պարեկին և կից գրել է.
«Էս համ խնդալու, համ զզվելի կերպարի շառին, օրը ցերեկով սուտ խոսելու պահին ես էլ էի ներկա:
Գերվստահ եմ՝ ՀՀ-ում ամենացածր ու ամենակարճատև՝ «Պարեկ» որակավորմամբ ընդամենը 5-ամսյա նախնական մասնագիտական ծրագրով ստացած կրթության հավաստագիրը սա ուղղակի փայփայում է, օրհնում էն օրը, որ սրանք եկան իշխանության, ու ինքը դա ունեցավ, ֆորմա հագավ ու հիմա իրենից ինչ-որ բան է ներկայացնում:
Խոստանում եմ՝ սա շատ է փոշմանելու ու տխրելու, սրա սերունդները համապատասխան ձևով են իրեն հիշելու»: