ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետեւել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության հաղթող հռչակվեց Ֆրանսիան, որը 4-2 հաշվով հաղթանակ տոնեց Խորվաթիայի նկատմամբ: