Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը կայցելեն ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղին, որը հուլիսի 13-ին տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին հաղորդել Է գերմանական պետության ղեկավարի վարչակազմը:

 

«Նախագահ Յոահիմ Գաուկը կանցլեր Անգելա Մերկելի հետ հուլիսի 12-ից մինչեւ 14-ը կգտնվեն Ռիո դե Ժանեյրոյում եւ միասին կդիտեն եզրափակիչ մրցախաղը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Գերմանիայի հավաքականը եզրափակիչում կհանդիպի Արգենտինա-Նիդեռլանդներ մրցախաղի հաղթողի հետ:

Կիսաեզրափակիչում գերմանացիները 7:1 հաշվով հաղթանակ են տարել Բրազիլիայի թիմի նկատմամբ:

Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԳՖՀ-ում այդ մրցախաղին հետեւել են ռեկորդային թվով՝ 32,6 մլն հեռուստադիտողներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: