ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բրազիլիա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, որից հետո կկայանա առաջնության անցկացման իրավունքները Ռուսաստանին հանձնելու արարողությունը: Այս մասին հունիսի 18-ին գրել է «Իզվեստիա» թերթը:

 

Առաջնության եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա հուլիսի 12-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Լիազորությունների հանձնման արարողությանը, բացի Պուտինից, կմասնակցեն Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, ինչպես նաև մարզական աշխարհի բարձրաստիճան աշխատողներ, ներառյալ 2018-ի Աշխարհի առաջնության նախապատրաստման կազմկոմիտեի անդամները և Ռուսաստանի այն քաղաքների ներկայացուցիչները, որտեղ կանցկացվեն մրցախաղերը:

 

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքներում: Սպասվում է, որ մրցաշար կայցելի շուրջ հինգուկես միլիոն մարդ՝ ներառյալ 700 հազար օտարերկրացիներ: