Շարունակվում է Ավստրալիայի բաց առաջնությունը:

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 6:1, 6:2 հաշվով առավելության հասավ Սու Վեյ Սոյի նկատմաբ:

Չորրորդ ռակետ Մարիա Շարապովան մեկ ժամ 11 րոպե տևած խաղում պայքարից դուրս թողեց բելառուս Ալեքսանդրա Սասնովիչին: Շարապովան հաղթեց 6:2, 6:1 հաշվով:

Տղամարդկանց պայքարում երրորդ շրջան դուրս եկավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերը, ով Ալեքսանդր Դոլգոպոլովին հաղթեց 6:3, 7:5, 6:1 հաշվով: