Ավստրալիայի բաց առաջնության կանանց պայքարում ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս եկավ եզրափակիչ:
Կիսաեզրափակչում Շարապովան պարտության մատնեց իր հայրենակից Եկատերիանա Մակարովային: Մեկ ժամ 27 րոպե տևած դիմակայությունն ավարտվեց 3:6, 2:6 հաշվով:
Եզրափակչում Շարապովայի մրցակիցը կլինի Սերենա Ուիլյամսը, ով մեկ ժամ 33 րոպե տևած պայքարում 7:6 (5), 6:2 հաշվով հաղթեց Մեդիսոն Քիզին: