Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ դուրս եկավ:
27-ամյա թենիսիստը կիսաեզրափակչում պարտության մատնեց Տոմաշ Բերդիխին: Պայքարն ավարտվեց 7:6 (6), 0:6, 3:6, 5:7 հաշվով:
Նշենք, որ Մարեյը կարիերայի ընթացքում 4-րդ անգամ է դուրս գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:
Չեմպիոնի տիտղոսը Մարեյը կվիճարկի Նովակ Ջոկովիչ - Ստանիսլավ Վավրինկա զույգի հաղթողի հետ: