Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում 6:0, 6:1, 6:2 հաշվով առավելության հասավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ:
Եզրափակչում աշխարհի առաջին ռակետը կհանդիպի Ռոջեր Ֆեդերերի հետ, ով կիսաեզրափակչում 6:4, 6:3, 6:1 հաշվով հաղթեց Ստանիսլավ Վավրինկային:
Նշենք, որ կանանց պայքարում Սերենա Ուիլյամսը եզրափակչի ուղեգիրը զիջեց Ռոբերտա Վինչիին՝ պարտվելով 2:6, 6:4, 6:4 հաշվով: