АТР-ի ամփոփիչ մրցաշարում միմյանց հանդիպեցին Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը պայքարը կրկին ավարտվեց Ջոկովիչի հաղթանակով:
Աշխարհի երկրորդ ռակետն առավելության հասավ 6:4, 6:7 (2), 6:2 հաշվով:
Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Խուան Մարտին դել Պոտրոն:
Նշենք, որ ավելի վաղ հաղթանակ էր տոնել նաև Ռաֆայել Նադալը՝ 6։3, 6։2 հաշվով առավելության հասնելով Դավիդ Ֆերերի նկատմամբ: