ATP-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակչում միմյանց կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը:
Մրցաշարի վեցակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը եզրափակչի ուղեգիրը զիջեց Նադալին՝ պարտվելով 5:7, 3:6 հաշվով, իսկ մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ Ստանիսլավ Վավրինկայի նկատմամբ:
Խաղից առաջ Ջոկովիչը հայտարարել է. «Հանդիպմանը ակնհայտ ֆավորիտ չկա: Սա լուրջ փորձություն է: Երկուսս էլ ցանկանում ենք հաղթել: Դժվար պայքար է սպասվում: Կփորձեմ իմ լավագույն խաղը ցուցադրել»,-նշել է Նադալը։