Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Դոհայի մրցաշարի եզրափակչում պարտության մատնեց Գաել Մոնֆիսին, ինչի շնորհիվ նվաճեց APT-ի մրցաշարում իր 61-րդ տիտղոսը:

Այս ցուցանիշով իսպանացին գերազանցեց Անդրե Աղասիին, և հայտնվեց ամենաշատ տիտղոսներ ունեցող թենիսիստների աղյուսակի 8-րդ հորիզոնականում:

Նշենք, որ Աղասին իր հաշվին գրանցել է 60 տիտղոս:

Նադալին գերազանցում են Վիլասը, (62), Սամպրասը և Բորգը (64),Մաքինրոյը և Ֆեդերերը (77), Լենդլը (94), ինչպես նաև Քոնորսը (110):