Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 2000-ից ի վեր դարձել է առաջին թենիսիստը, ով տարին ավարտում է աշխարհի առաջին ռակետի կոչմամբ, չանյած որ չի հաղթել «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարում:
Նադալը բաց է թողել Australian Open-ը, իսկ Ուիմբլդոնի մրցաշարում դուրս է մնացել առաջին իսկ շրջանից, սակայն հաղթել է «Ռոլան Գարոսի» մրցաշարում և US Open-ում:
2000թ. աշխարհի առաջին ռակետի կոչմամբ տարին ավարտել է Գուստավո Կուերտենը, ով պարտվել էր Australian Open-ի և US Open-ի առաջին շրջանում. տեղեկացնում է իսպանական մամուլը: