Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթող է ճանաչվել Պրահայում տեղի ունեցած պոկերի բարեգործական մրցաշարում:

Մրցաշարին մասնակցել են նաև նախկին ֆուտբոլիստներ Անդրեյ Շևչենկոն և Ռոնալդոն:

Նադալը ստացել է 50 հազար եվրո, ինչը կօգտագործվի բարեգործության համար:

«Մեծ պատիվ էր նման աստղերի հետ խաղալը: Սա ինձ համար առաջին կենդանի պոկերի մրցաշարն էր, այդ պատճառով էլ մի փոքր լարվում էի»,- Նադալի խոսքերը մեջբերում է pokerlistings.com-ը: