Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն իսպանացի Ռաֆայել Նադալի հետ կայանալիք խաղից առաջ նշել է.

«Մենք միմյանց ավելի հաճախ ենք հանդիպում: Եթե անկեղծ, նրան ավելի հաճախ եմ հանդիպում, քան մորս»,-Ջոկովիչի խոսքերը մեջբերում է TennisReporters-ը:

Ընթացիկ մրցաշրջանում թենիսիստները միմյանց հանդիպել են 6 անգամ, իսկ կարիերայում' ընդհանուր առմամբ' 39 անգամ:

Ջոկովիչի և Նադալի միջև հանդիպումը տեղի կունենա Բուեյնոս Այրսեում նոյեմբերի 24-ին: