Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզի մրցաշարի եզրափակչում պարտության մատնեց Դավիդ Ֆերերին:

1 ժամ 52 րոպե տևած պայքարում Ջոկովիչն առավելության հասավ 7:5, 7:5 հաշվով:

Սա թենիսիստի 40-րդ հաղթանակն էր կարիերայում և 6-րդը' մրցաշրջանում։