Չնայած նրան, որ Ուկրաինան կրճատել է ռուսական գազի օգտագործման ծավալները, այսօրվա դրությամբ այդ երկիրը չի կարող ապրել առանց դրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Ուկրաինական տնտեսությունն այսօրվա դրությամբ չի կարող շնչել առանց ռուսական գազի: Ռուսական գազ գնե լը, ստորգետնյա պահեստարանից այն ներբեռնելը անուղղակիորեն նշանակում է Եվրոպային հուսալի գազ մատակարարել: Դա մեր շուկան է և մենք այն պահպանում ենք:

 

Նրա համար, որ ձմռանն այդ շուկան հուսալի կերպով ստանա գազ, այժմ հարկավոր է, ամառային շրջանում, գազ ներբեռնել...Ձմռանը նորմալ անցնելու համար Ուկրաինան ստորգետնյա պահեստարանում պետք է ունենա 18-20 միլիարդ խորանարդ մետր գազ»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ' ընդգծել է Նովակը:

 

Ուկրաինայի կողմից ռուսական գազի ներկրման ծավալների կրճատումը ՌԴ էներգետիկայի նախարարը պայմանավորում է տաք ձմռանով: «Եթե ցուրտ ձմեռ լիներ, ապա ավելի շատ գազ կմատակարարվեր: Այս ձմեռը տաք էր: Կտեսնենք, թե ինչպիսին կլինի հաջոր տարի»,- ասել է Նովակը: