Ուկրաինայի կառավարությունը բյուջեում ուսական գազի գինն ամրագրում է հազար խորանարդ մետրի դիմաց 480 դոլար. հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը՝ մարտի 27-ին ելույթ ունենալով խորհրդարանում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Մենք հաշվարկել ենք այն բանի տեսակետից, որ ապրիլի 1-ից ՌԴ-ի գազի գինը կլինի հազար խորանարդ մետրի դիմաց 480 դոլար»,- ասել է Յացենյուկը:

 

Այդ գինը կլինի այն երկու զեղչերի վերացման արդյունքը, որոնք Ուկրաինային էին տրամադրվել 2010 և 2013 թվականներին:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 25-ին հայտարարել է, որ Ուկրաինայի համար ռուսաստանյան գազի զեղչերի համար հիմքեր այժմ չկան: