Ուկրաինան պատրաստ է իր սպառած գազի դիմաց 1,9 մլրդ դոլար վճարել «Գազպրոմ»-ին հազար խորանարդ մետրը 326 դոլար ժամանակավոր գնի վերաբերյալ պայմանավորվածության հասնելու դեպքում: Այդ մասին «Նաֆտոգազ Ուկրաինի»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլեւն ասել Է հունիսի 13-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:
«Այո, մենք պատրաստ ենք 1,9 մլրդ դոլար վճարել պայմանավորվածության հասնելու դեպքում»,-ասել է նա:
Կոբոլեւը հայտարարել Է, որ Եվրամիության կողմից առաջարկված 326 դոլարի չափով ժամանակավոր գինը շուկայական չԷ, սակայն Ուկրաինան պատրաստ Է փոխզիջման գնալ եւ ամրագրել այդ գինը, օրինակ, մեկուկես տարով, այն նկատառումով, որ այդ ժամանակաշրջանում «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերվի վերջնական պայմանավորվածություն կամ այդ հարցը լուծվի դատարանում:
«Վերջնական համաձայնության հասնելուց կամ հարցը դատարանում լուծելուց հետո արդեն պարզ կլինի, թե ով ում պետք է լրացուցիչ վճարի կամ ընդհակառակը»,-ասել Է նա:
Հունիսի 12-ին «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել Է, որ եթե ուկրաինական կողմը գազի պարտքը չմարի մինչեւ հունիսի 16-ի ժամը 10:00-ն, «Նաֆտոգազ»-ի նկատմամբ կսահմանվի վճարման կանխավճարային համակարգ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը: