Սաուդյան Արաբիան, հնարավոր Է, եկող տարվա բյուջեում նավթի գինն ամրագրի բարելի դիմաց 80 դոլարի մակարդակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության նախկին տնտեսական խորհրդական Ջոն Սֆակիանիքսին:

 

Շուկայի մասնակիցներն այս տեղեկավտությունն ընկալել են որպես նավթի շուկայի հարցում Սաուդյան Արաբիայի վստահության նշան: Ավելի վաղ համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացման անխուսափելիության մասին խոսել են նաեւ սաուդացի պաշտոնատար անձինք:

 

Երկրի բյուջեի նախագիծը հրապարակվել Է դեկտեմբերի 25-ին, շատերն սպասում Էին, որ այն կազմված կլինի մեկ բարելի դիմաց 60 դոլարի հիման վրա, եւ դա շուկային բացասական ազդանշան կտար: Այս տարվա բյուջեում, որի եկամուտները 89 տոկոսով կախված են նավթից, ամրագրված Է բարելի դիմաց 103 դոլար գինը: Փորձագետների գնահատումներով՝ 2015 թվականի բյուջեի հաշվեկշռման համար, որն ըստ նախագծի, այժմ պակասուրդ ունի, անհրաժեշտ Է մեկ բարելի դիմաց 89,70 դոլար գինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: