Հունվարի 20-ին նավթային գնանշումներն ընկնում են՝ սպասելով Միացյալ Նահանգների շուկայում նավթի պաշարների վերաբերյալ տվյալների հրապարակմանը, որոնք կարող են կրկին աճ ցուցադրել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Լոնդոնի ICE Futures սակարանում Երևանի ժամանակով ժամը 9:00-ին Brent նավթի՝ մարտ ամսվա ապառնագրերի գինն իջել է 1,75 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 28,26 դոլար:

 

Նյու Յորքի ապրանքային սակարանի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում WTI նավթի՝ փետրվար ամսվա ապառնագրի գինն այդ ժամանակ իջել է 2,74 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 27,68 դոլար:

 

Էներգետիկայի միջազգային կազմակերպությունը, ինչպես հայտնի է դարձել հունվարի 19-ին, հնարավոր է համարում նավթի գների հետագա անկումը՝ շուկա Իրանի վերադառնալու և հումքի պահանջարկի աճի տեմպերի դանդաղման պատճառով, ասված է գործակալության ամսօրյա ամփոփագրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: