Իրանի նավթի ճյուղը բավականաչափ ուժեղ Է եւ կդիամակայի նավթի գների ավելի խորն անկմանը՝ ընդհուպ մինչեւ բարելի դիմաց 25 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:

 

«Եթե նավթի գներն իջնեն մեկ բարելի դիմաց մինչեւ 25 դոլար, դա ոչ մի սպառնալիք չի ներկայացնի Իրանի նավթարդյունաբերության համար»,- ասել Է Զանգանեն, որի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը:

 

Իրանը կոնսուլտացիաներ Է վարում ՕՊԷՔ-ի անդամ երկրների հետ նավթի գնանշումների կտրուկ անկման հնարավոր շարունակումը կանխելու նպատակով: Միեւնույն ժամանակ Իսլամական Հանրապետության նախարարը նշել Է, որ նավթային կարտելը մոտ ժամանակներս չի պլանավորում արտահերթ խորհրդակցություն անցկացնել եւ կրճատել «սեւ ոսկու» արդյունահանման ծավալը: ՕՊԷՔ-ի անդամների հաջորդ հանդիպումը նախատեսված Է հունիսի 5-ին:

 

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Իրանի ընթացիկ տարվա բյուջեում նավթի արժեքը գնահատված Է մեկ բարելի դիմաց 40 դոլար՝ ավելի վաղ սահմանված 72 դոլարի փոխարեն: