Իրանը պլանավորում Է մոտ ժամանակներս նավթի արդյունահանումը ավելացնել օրական մինչեւ 4,3 մլն բարել: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Մանսուր Մոազամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:

 

ՕՊԷՔ-ի տվյալների համաձայն՝ Իրանում նավթի օրական արդյունահանումը սեպտեմբերին կազմել Է 2,675 մլն բարել: Ընդսմին Իրանը ծրագրում Է նավթի վերամշակման հզորությունները ներկայիս օրական 1,8 մլն բարելից հասցնել 3 մլն բարելի:

 

Իրանցի մասնագետների հաշվարկների համաձայն՝ նավթի հետախուզված պաշարները Իրանին կբավականացնեն 60 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: