Սաուդյան Արաբիան կարող է կարճ ժամանակահատվածով կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով OPEC-ի աղբյուրներին։ Սաուդյան Արաբիան ցանկանում է աջակցել շուկային և Չինաստանի կորոնավիրուսի բռնկման ազդեցության հաղթահարմանը, քանի որ վարակն ազդում է ածխաջրածինների պահանջարկի վրա: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը հայտնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսն ածխաջրածինների պահանջարկի կրճատման պատճառ է դարձել, ինչը հետևաբար նվազեցնում է նավթ արդյունահանող երկրների եկամուտները: Կազմակերպության անդամները մտադիր են քննարկել հնարավոր գործողությունները 5-ին: Կորոնավիրուսի բռնկումը, որը, վերջին տվյալների համաձայն, արդեն հանգեցրել է վառելիքի գների ամենավատ ցուցանիշին 30 տարվա ընթացքում: WSJ-ի համաձայն՝ Ռիադը երկու հիմնական տարբերակ ունի: Առաջին տարբերակով՝ Սաուդյան Արաբիան համոզելու է նավթի այլ արտահանողներին համատեղ ձևով կրճատել նավթի արտահանումն օրական 500,000 բարելով մինչև ճգնաժամի ավարտը: Երկրորդ տարբերակով՝ սաուդացիները ժամանակավորապես կնվազեցնեն նավթի արտահանումն օրական 1 միլիոն բարելով:
Մինչ այժմ OPEC-ում չկա համաձայնություն այն մասին, թե ինչպես կարգավորել նավթի մատակարարումներն այս իրավիճակում, նշում է թերթը: Բայց կոլեկտիվ գործողությունն ավելի արդյունավետ կլինի շուկաների պահպանման հարցում. վերջին ամսվա ընթացքում նավթի գինը նվազել է 15%-ով: