Սաուդյան Արաբիան 2014 թվականին նավթի արտահանումը կրճատել Է 5,7 տոկոսով՝ հասցնելով օրական մինչեւ 7,11 մլն բարել կամ 2011 թվականից ի վեր նվազագույն մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Նավթային վիճակագրության գծով համատեղ նախաձեռնության (Joint Organisations Data Initiative, JODI) տվյալները:

 

 

Դեկտեմբերին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումն ավելացել էր օրական մինչեւ 9,63 մլն բարել՝ նոյեմբերի օրական 9,61 մլն բարելից, նշում է «Բլումբերգ» գործակալությունը:

 

 

Այդուահանդերձ, նավթի սաուդյան պետական կորպորացիան, որն աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն Է, բանկերի հետ բանակցություններ է վարում 10 մլրդ դոլար վարկի ներգրավման շուրջ: Այդ միջոցների հաշվին Saudi Aramco-ը ցանկանում է ֆինանսավորել նոր ձեռքբերումները եւ մյուս ներդրումները, նշում են «Բլումբերգ»-ի աղբյուրները:

 

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Saudi Aramco-ի վարկը կարող Է 2011 թվականից ի վեր խոշորագույնը դառնալ Պարսից ծոցի երկրներում: