Աշխարհի շուկաներում ոսկու եւ արծաթի գները հոկտեմբերի 31-ին ընկել են 2010 թվականից ի վեր ամենացածր գնանշումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, պատճառը տնտեսության խթանիչ միջոցառումներն ընդլայնելու վերաբերյալ Ճապոնիայի Բանկի որոշումից հետո դոլարի ամրապնդումն Է:

 

Անհապաղ մատակարարմամբ ոսկին Էժանացել Է 2,6 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1167,49 դոլար, ինչը նվազագույն ցուցանիշն Է 2010 թվականի հուլիսից ի վեր: Արծաթի գինն ընկել Է 3 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 16,0009 դոլար, ինչը նվազագույն արժեքն Է 2010 թվականի փետրվարից ի վեր:

 

Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը բարձրացել Է մինչեւ ավելի քան վեցամյա առավելագույն ցուցանիշ՝ գերազանցելով 111 իենը:

 

Շաբաթվա սկզբից ոսկին գնազրկվել Է 4,4 տոկոսով, ինչն ամենաԷական անկումն Է 2013 թվականի սեպտեմբերից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: