Իրանը եւ Իրաքը Ասիային մարտ ամսվա նավթի մատակարարումների գները կիջեցնեն մինչեւ վերջին ավելի քան 10 տարվա նվազագույն մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

 

 

Իրաքյան Basrah Light նավթի բարելը կվաճառվի Մերձավոր Արեւելքի նավթի հիմնական մակնիշներից 4,1 դոլարով ավելի Էժան, ինչը, Oil Marketing ընկերության տվյալներով, այդ մակնիշի նավթի առավել մեծ դիսկոնտն Է 2003 թվականի օգոստոսից ի վեր: Բացի այդ, Իրանի National Iranian Oil նավթընկերությունը բարել նավթի պաշտոնական գինը նվազեցրել Է 2,1 դոլարով՝ առաջարկելով 2000 թվականի մարտից ի վեր առավելագույն զեղչը:

 

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Սաուդյան Արաբիան կնվազեցնի Ասիային նավթի մարտյան մատակարարումների գինը՝ առաջարկելով վերջին 14 տարվա ընթացքում առավելագույն դիսկոնտը: Այսպես, Saudi Arabian Oil պետական ընկերությունը 90 ցենտով իջեցրել Է Arab Light նավթահումքի մատակարարման պաշտոնական գինը: Այժմ Arab Light-ի գինը 2,3 դոլարով ցածր Է Մերձավոր Արեւելքի նավթի հիմնական տեսակներից:

 

 

Brent նավթի գնանշումները փետրվարի 10-ի սակարկությունների ընթացքում ցած են իջել բարելի դիմաց 57 դոլարի նշագծից, բայց փետրվարի 11-ին վերականգնվում են: Brent-ի բարելի արժեքը Լոնդոնի ICE բորսայի այսօրվա սակարկությունների ընթացքում բարձրացել Է 0,4 տոկոսով՝ մինչեւ 56,66 դոլար:

 

 

Նավթի արժեքն ընկել Է այն բանից հետո, երբ Էներգետիկայի միջազգային գործակալությունը կանխատեսեց, որ ԱՄՆ-ը նավթարդյունահանման աճով համաշխարհային առաջատար կմնա մինչեւ 2020 թվականը:

 

2014 թվականին ԱՄՆ-ը հանույթն ավելացրել Է օրական մեկուկես միլիոն բարելով՝ մինչեւ 11,81 միլիոն բարել: Ռուսաստանն այս ցուցանիշն ավելացրել Է օրական 50 հազար բարելով՝ մինչեւ 10,93 միլիոն բարել: ԷՄԳ-ն կանխատեսում Է, որ երկրների միջեւ խզումը կմեծանա ընդհուպ մինչեւ 2020 թվականը: Սպասվում Է, որ այդ ժամանակ ՌԴ-ն կարդյունահանի օրական 10,37 միլիոն բարել նավթ, ԱՄՆ-ը՝ 13,96 միլիոն: Գործակալությունը կանխատեսում Է, որ արագ աճ կապահովի թերթաքարային նավթի արդյունահանումը:

 

 

ԷՄԳ-ի գնահատումների համաձայն՝ առաջիկա հինգ տարում աշխարհում նավթի պահանջարկը կսկսի վերականգնվել 2014 թվականի խիստ դանդաղ աճից հետո, սակայն այն ավելի թույլ կլինի 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից առաջ պահանջարկի աճից: «Համաշխարհային պահանջարկի աճը միջին հաշվով տարեկան կկազմի 1,2 տոկոս, ինչն ավելի թույլ Է միջճգնաժամային ժամանակաշրջանի պահանջարկից (1,9 տոկոս 2001-ից մինչեւ 2007 թվականներն ընկած ժամանակաշրջանում)»,-նշվում Է ԷՄԳ-ի զեկույցում:

 

 

Գործակալության կանխատեսումների համաձայն՝ 2020 թվականին համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 99,1 մլն բարել նավթ: 2014-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում նավթի պահանջարկն կավելանա օրական 6,6 միլիոն բարելով: Դրա հետ մեկտեղ պահանջարկի ավելացումը գրեթե 1,5 միլիոն բարելով կգերազանցի նավթի համաշխարհային արդյունահանման աճը, որը կկազմի 5,2 մլն բարել:

 

 

ԷՄԳ-ն սպասում Է, որ 2015 թվականին պահանջարկը կկազմի օրական 93,3 մլն բարել նավթ: Գործակալությունը կանխատեսում Է, որ 2016 թվականին համանման ցուցանիշը կկազմի օրական 94,5 մլն բարել նավթ: