Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵՔ) չի նվազեցնելու արդյունահանումը, նույնիսկ եթե նավթի գինն իջնի բարելի դիմաց մինչեւ 20 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Middle East Economic Survey-ին տված հարցազրույցում հայտարարել Է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նուայմին:

 

«Որտեղ Էլ որ հայտնվի գինը, արդյունահանման կրճատումը չի բխում ՕՊԷՔ-ի արտադրողների շահերից,-համոզված Է նա:-Եթե այն իջնի մինչեւ 20 դոլար, 40 դոլար, 50 կամ 60 դոլար, դրանից գործի Էությունը չի փոխվում»:

 

Նախարարի խոսքով՝ աշխարհը կարող Է այլեւս երբեք չտեսնել նավթ՝ բարելի դիմաց 100 դոլարով: «Եթե Սաուդյան Արաբիան նվազեցնի արտադրությունը, գները կբարձրանան, եւ ռուսները, բրազիլացիները եւ ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողները կգրավեն շուկայի իմ բաժինը»,-ընդգծել Է ալ Նուայմին:

 

Ըստ նրա գնահատումների, Պարսից ծոցի երկրների բյուջեները կարող են դիմանալ գների նվազման երկարատեւ ժամանակաշրջանի, քանի որ տարածաշրջանում արդյունահանման ինքնարժեքը բարելի դիմաց կազմում Է 4-5 դոլար: Նախարարի գնահատմամբ՝ առաջինը կտուժեն Բրազիլիայի, Արեւմտյան Աֆրիկայի երկրների եւ Արկտիկայի շելֆային նախագծերը: «Այնպես որ վաղ թե ուշ, որքան Էլ նրանք ձգեն, ի վերջո նրանց ֆինանսական հնարավորությունները կստիպեն, որ կրճատեն արդյունահանումը»,-կանխատեսել Է նա:

 

«Մենք ցանկանում ենք աշխարհին ասել, որ միայն նավթի հանույթի բարձր արդյունավետություն ունեցող երկրներն են արժանի շուկայում բաժին ունենալ»,- հավելել Է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը:

 

Մինչդեռ ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ ալ Բադրին, որը դեկտեմբերի 21-ին Աբու Դաբիում մասնակցել Է Էներգետիկային նվիրված արաբական 10-րդ խորհրդաժողովին, այն կարծիքն Է հայտնել, որ նավթի գները «կարող են վերականգնվել արդեն 2015 թվականի վերջին»: «Մենք այժմ չենք կարող ադեկվատ գնահատել շուկայի վիճակը,-ընդգծել Է նա:- Անհրաժեշտ Է սպասել 2015 թվականի երկրորդ կեսին՝ տեսնելու, թե այն ինչպես կարձագանքի նավթի այսչափ ցածր գներին»:

 

Իր հերթին, Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի նախարար Սուխեյլ Ֆարաջ ալ Մազուրին հույս Է հայտնել, որ նավթի համաշխարհային շուկայի իրադրությունը կնորմալանա մոտ ժամանակներս:

 

«Մենք լիովին պաշտպանում ենք կայունանալու համար շուկային ժամանակ տալու ՕՊԷՔ-ի որոշումը: Հուսով ենք, որ նավթարտադրողները շուկայում իրենց առաջարկը կհարաբերակցեն հավասարակշռության հասնելու անհրաժեշտության հետ: Այդ դեպքում իրադրությունը կնորմալանա բավականին արագ»,-նշել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: