Քուվեյթը հնարավորություններ չի տեսնում ՕՊԷՔ-ի երկրներում նավթի արդյունահանման համակարգված կրճատման համար եւ նավթի գների նվազում Է կանխատեսում եւս 14 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 76 դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բարելի դիմաց 76-77 դոլարը կարող Է դառնալ այն մակարդակը, որի վրա նվազումը կանգ կառնի»,-հայտարարել Է Քուվեյթի նավթի նախարար Ալի ալ Օմաիրը, որի խոսքը մեջբերել են KUNA լրատվական գործակալությունը եւ Gulf Business թերթը:
Հոկտեմբերի 13-ին Brent տեսակի նավթի արժեքը Լոնդոնում կազմել Է բարելի դիմաց 88,4 դոլար: Երեք ամսվա ընթացքում գնանշումներն իջել են 20 տոկոսով:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) նոյեմբերի 27-ի նիստում հազիվ թե արդյունահանման կրճատման գնա գնանշումները պահպանելու համար, հայտարարել Է ալ Օմաիրը:
«Ես չեմ կարծում, որ այսօր կարտելի անդամ երկրները հնարավորություն ունեն արդյունահանումը կրճատելու որոշում ընդունել»,-ասել Է նա:
Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի կունենա միավորման մասնակից երկրների նախարարների հանդիպում, որի ընթացքում կարող Է քննարկվել նավթի արդյունահանման կրճատման հարցը՝ նպատակ ունենալով դրա գնանշումները վերադարձնել բարելի դիմաց 100 դոլարի նշագծին: Բայց նախարարների միջեւ միասնական կարծիք չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: