Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի և Վենեսուելայի էներգետիկայի նախարարները Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ չեն պայմանավորվել նաֆթի արդյունահանման նվազեցման շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ռաֆաել Ռամիրեսը:
Երկրների ներկայացուցիչները գտնում են, որ նման համաձայնագրերը պետք է ընդունվեն ՕՊԵԿ-ի շրջանակներում:
Բացի այդ, ըստ պայմանավորվածության, նշված երկրների նախարարներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն երեք ամիս անց: