Վրացական գինիների արտահանումը հասել է վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշին: Ինչպես հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալությունը, 2014 թվականին հանրապետությունից արտահանվել է 69 մլն շիշ գինի (0,75 լ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Մինչեւ 2014 թվականը Վրաստանից գինու արտահանման առավել բարձր ցուցանիշը հետխորհրդային ժամանակաշրջանում ձեռք Է բերվել 2005 թվականին. այն ժամանակ 12 ամսվա ընթացքում հանրապետությունից տարբեր երկրների Է մատակարարվել 57 մլն շիշ գինի: Գործակալությունը նշում Է, որ 2005 թվականին Վրաստանից գինու ամբողջ արտահանման 88 տոկոսը բաժին Է ընկել Ռուսաստանին, իսկ ընթացիկ տարում ՌԴ-ին բաժին Է ընկել 64 տոկոսը:

 

Ընթացիկ տարում գինիների եւ ալկոհոլային խմիչքների արտահանում Է իրականացվում նաեւ Եվրոպայի, Չինաստանի, Ճապոնիայի եւ այլ շուկաներ:

 

Համեմատության համար նշենք, որ անցալ տարի ՌԴ Է արտահանվել 23 մլն շիշ, ինչը կազմել Է այդ արտադրանքի արտասահմանյան բոլոր մատակարարումների շուրջ 49 տոկոսը: 2013 թվականին Վրաստանից աշխարհի 46 երկրներ Է արտահանվել 47 մլն շիշ գինի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: